2025 թվականի դեկտեմբերի 15-ին ADKARS-ը, ամերիկյան Supermicroընկերության հետ միասին, ստորագրեց Փոխըմբռնման հուշագիր (MoU)՝ Հայաստանի ամենամեծ արհեստական բանականության տվյալներիկենտրոնը կառուցելու համար՝ Հրազդան քաղաքի մոտակայքում։ Կենտրոնըկաշխատի NVIDIA ընկերության նորագույն 16,000 Vera Rubin GPUպրոցեսորներով։ Այս պրոցեսորների արտադրությունը կսկսվի այս տարի։
Շինարարությունը սկսվել է այս ամռանը, իսկ շահագործման հանձնումընախատեսվում է 2027 թվականի առաջին եռամսյակում։ Տվյալներիկենտրոնի էլեկտրական հզորությունը կկազմի 120 ՄՎտ։
Սա կլինի Եվրոպայի ամենախոշոր արհեստական բանականությանտվյալների կենտրոններից մեկը, որը կկարողանա մշակել երեք տրիլիոն և ավելի արհեստական բանականության մոդելներ։
Բացի այդ, նախագիծը ամբողջությամբ «կանաչ» է, քանի որ տվյալներիկենտրոնի արտադրած էներգիան կրկնակի օգտագործվում է՝ 80 հեկտարջերմոցների ջեռուցման համար։ Սա հնարավորություն է տալիս ոչ միայնկրկնակի օգտագործել էլեկտրաէներգիան, այլև զգալիորեն նվազեցնելտվյալների կենտրոնի էներգիայի սպառումը։
Աշխարհում տվյալների կենտրոնների կողմից սպառվող էլեկտրաէներգիայիմոտ 20%-ը ծախսվում է սառեցման վրա։ Այս համակարգը թույլ է տալիսայդ ցուցանիշը նվազեցնել 12–13%-ով։
Միևնույն ժամանակ, ջերմոցները ստանում են գրեթե անվճար ջերմություն, ինչը նվազեցնում է արտադրության ծախսերը մոտ 20%-ով։ Այդպիսովստեղծվում է սիներգիա այս երկու նախագծերի միջև։

