Հայաստանի վերակառուցման և զարգացման գործակալություն
EN ⌄Կապ մեզ հետ ↗
← Բոլոր նախագծերը

Քիմիա և առաջադեմ նյութեր

Արդյունաբերության նոր հիմքը

Հայաստանի ազգային քիմիական կլաստեր

Երկու փոխլրացնող արդյունաբերական կենտրոն՝ ազոտաքիմիա Վանաձորում և նոր սերնդի պոլիքլորոպրեն ու առաջադեմ նյութեր Երևանում։

Կարդալ հրապարակումը ↓
Հայաստանի ազգային քիմիական կլաստեր
Վանաձորի համալիրի հայեցակարգային պատկեր՝ ADKARS-ի հրապարակումից․ գործող ձեռնարկություն չէ։

Հայեցակարգը

Հայաստանի ազգային քիմիական կլաստեր

Հայեցակարգը միավորում է Վանաձորի ազոտաքիմիական համալիրը և Երևանի «Նոր Նաիրիտ» պոլիքլորոպրենային համալիրը։ Հենվելով Հայաստանի արդյունաբերական փորձի վրա՝ այն նախատեսում է ժամանակակից ձեռնարկությունների ստեղծում՝ ընդհանուր ինժեներական, գիտահետազոտական, կադրերի պատրաստման և լոգիստիկ հենքով։ Պարարտանյութերի խոշորածավալ արտադրությունը կապահովի արդյունաբերական մասշտաբ, իսկ պոլիմերներն ու խոր վերամշակումը՝ բարձր ավելացված արժեքով նյութերի և արտադրանքի ստեղծում Հայաստանում։

Պլանավորման ժամկետ
Փուլային զարգացում · Ժամկետները՝ հետագա ուսումնասիրություններով
Նախագծի փուլը
Նախնական ինժեներատնտեսական հայեցակարգ · Հաջորդ փուլերը՝ Pre-FEED / FEED

ADKARS / Նախագծեր

Նախագծի հիմնական ուղղությունները

01

Ստեղծել ժամանակակից ազոտաքիմիական հանգույց

Վանաձորում զարգացնել պարարտանյութերի և հարակից արտադրանքի արտադրությունը՝ միասնական ենթակառուցվածքով, հուսալի հումքային մատակարարումներով և արտահանման լոգիստիկայով։

02

Ձևավորել «Նոր Նաիրիտ» նյութերի հարթակը

Երևանում փուլերով ստեղծել պոլիքլորոպրենային կաուչուկների և լատեքսների արտադրություն՝ սոսինձների, ծածկույթների, թաղանթների և ռետինատեխնիկական արտադրատեսակների խոր վերամշակմամբ։

03

Կապել արդյունաբերությունը, գիտությունն ու անվտանգությունը

Համակարգել լաբորատորիաները, կադրերի պատրաստումը, արտադրության թվային կառավարումն ու բնապահպանական մոնիթորինգը՝ զարգացումը հիմնելով հարթակների և գործընթացների անվտանգության ուսումնասիրությունների վրա։

Ակնկալվող ազդեցությունը

Բազմազան արդյունաբերական հարթակ՝ արտահանման, որակյալ աշխատատեղերի, կիրառական հետազոտությունների և բարձր ավելացված արժեքով արտադրության համար։

Սա ADKARS-ի առաջարկն է։ Հրապարակումների ժամկետները, ներդրումային ցուցանիշներն ու արդյունքները պլանային ենթադրություններ կամ նպատակներ են և ենթակա են հետագա ուսումնասիրությունների ու որոշումների։

Հրապարակումներ

Ամբողջական պատկերը։

Ծանոթացեք սկզբնական հրապարակմանը՝ հասանելի լեզուներով։

PDFEnglish16 էջ · 1.6 MB↗PDFՀայերեն18 էջ · 1.7 MB↗
Հաջորդ նախագիծըՆոր տնտեսության էներգիան↗

ՄԻԱՍԻՆ ՁԵՎԱՎՈՐԵՆՔ ԱՊԱԳԱՆ

Ապագան սկսվում է
երկխոսությունից։

Կապվեք ADKARS-ի հետ՝ քննարկելու նախագծերը, մասնագիտական փորձն ու համագործակցության հնարավորությունները։

+374 60 440211

Վարդանանց 22–60, 0070 Երևան
Երևան, Հայաստան

Պատմեք ձեր գաղափարի մասին։

Ձեր անունը, էլ․ հասցեն և հաղորդագրությունը կուղարկվեն ADKARS-ին՝ ձեզ պատասխանելու համար։