Խորհրդային տարիներին Վանաձորի քիմիական կլաստերը, Երևանիքիմիական կլաստերի հետ միասին, տարածաշրջանի ամենախոշորքիմիական արդյունաբերական կենտրոններից մեկն էր։
Վանաձորում նախատեսվում է ստեղծել տարեկան 1 միլիոն տոննաազոտական պարարտանյութերի և հարակից նյութերի արտադրությաննախագիծ, որը հիմնված կլինի Վանաձորի քիմիական գործարանի վրա։ Գործարանն արդեն ունի նման արտադրության համար անհրաժեշտամբողջ ենթակառուցվածքը՝ բնական գազի մատակարարում, էլեկտրաէներգիա և ջրային ռեսուրսներ, ինչպես նաև սեփականերկաթուղային ճյուղեր։
Սա հնարավորություն կտա նվազագույն ծախսերով նախագծել և կառուցել գործարանը՝ կիրառելով ժամանակակից տեխնոլոգիաներ, ինչպես նաև նվազեցնել արտադրանքի տեղափոխման լոգիստիկծախսերը։ Միաժամանակ նախագիծը կապահովի էկոլոգիապեսանվտանգ արտադրություն առաջիկա տասնամյակների համար։

